Խան. Մեյվեզերը զգում է, որ ոչ ոք այլևս չի խոսում իր մասին

Խան. Մեյվեզերը զգում է, որ ոչ ոք այլևս չի խոսում իր մասին

Բրիտանացի բռնցքամարտիկ Ամիր Խանը հայտարարել է, որ կհրաժարվի մենամարտել Ֆլոյդ Մեյվեզերի հետ, եթե վերջինս որոշի ռինգ վերադառնալ: Օրերս Մեյվեզերը հայտարարել էր, որ իրեն մեծ գումարներ են խոստանում ռինգ վերադառնալու համար:

-Ես չեմ ցանկանում մենամարտել Մեյվեզերի հետ այն ամենից հետո, ինչ նա արել է ինձ հետ: Երկար ժամանակ նա ինձ հիմարեցնում էր, այնպես որ՝ ես կհրաժարվեմ այդ մենամարտից: Նա փչացրել է իմ ծրագրերը, այնպես որ՝ ես նրա հետ նույն ձև կվարվեմ:

Ֆլոյդը, հավանաբար, զգում է MGM-ի վրա իր նկարի պակասը: Նա նայում է իմ և Ալվարեսի նկարներին և մտածում է, որ մարդիկ մոռացել են իր մասին: Մեյվեզերը զգում է, որ ոչ ոք այլևս չի խոսում իր մասին, նա այլևս նորությունների հերոս չէ: Դրա համար էլ փորձում է աջակցություն ստանալ և խոսում է հավանական վերադարձի մասին,-Խանի խոսքը մեջբերված է «BoxingScene»-ից:

Հավելենք, որ մայիսի 7-ին Ամիր Խանը մենամարտելու է WBC վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում