Ջոն Ֆյուրի. Թայսոնը մինչև 10-րդ ռաունդը նոկաուտի կենթարկի Կլիչկոյին

Ջոն Ֆյուրի. Թայսոնը մինչև 10-րդ ռաունդը նոկաուտի կենթարկի Կլիչկոյին

IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի հայրը՝ Ջոն Ֆյուրին համոզված է, որ Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ մենամարտում իր որդին հիանալի է հանդես գալու:

-Մենք ճանաչում ենք Վլադիմիրին: Գիտենք՝ ինչպես է նա մենամարտում, այնպես որ՝ այս անգամ ամեն ինչ ավելի հեշտ է լինելու: Այս անգամ Թայսոնն ավելի հեշտ հաղթանակ կտոնի: Եթե սիրում եք խաղադրույքներ կատարել, կարող եք խաղադրույք կատարել, որ Թայսոնը Կլիչկոյին նոկաուտի կենթարկի մինչև 10-րդ ռաունդը,-Ջոն Ֆյուրիի խոսքը մեջբերված է «BoxingScene»-ից:

Հավելենք, որ Թայսոն Ֆյուրի-Վլադիմիր Կլիչկո ռևանշ մենամարտը կայանալու է հուլիսի 9-ին, Մանչեսթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում