Մալդինին կարող է դառնալ «Միլանի» տնօրենը

Մալդինին կարող է դառնալ «Միլանի» տնօրենը

«Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին կարող է ընդգրկվել ակումբի ղեկավարության կազմում։

Ինչպես հաղորդում է «Tuttosport»-ը, դա տեղի կունենա այն դեպքում, եթե «Միլանն» սկսի համագործակցել չինացի ներդրողների հետ։ Ակումբի հավանական ներդրողները շահագրգռված են, որ 47-ամյա Մալդինին «Ռոսոներիների» ղեկավար կազմում ստանձնի այն պաշտոնը, որը «Յուվենտուսում» կատարում է Պավել Նեդվեդը։

Ակնկալվում է, որ այս շաբաթ «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին չինական կողմի հետ նախնական համաձայնագիր կստորագրի, իսկ մեկ ամսվա ընթացքում գործարքը պաշտոնապես կձևակերպվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում