«Բանանցը»՝ Հայաստանի գավաթակիր (տեսանյութ)

«Բանանցը»՝ Հայաստանի գավաթակիր (տեսանյութ)

«Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Միկա»-«Բանանց» հանդիպումը:

Հաղթանակ տոնեցին Տիտոս Ռամալյոյի սաները. 3-րդ րոպեին «Բանանցին» առաջ մղեց Լաերսիոն, 38-րդ րոպեին էլ աչքի ընկավ Ացամազ Բուրաևը: Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին: 

Այս հաղթանակի շնորհիվ «Բանանցը» Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկության որակավորման փուլին մասնակցելու հնարավորություն ստացավ:

Հայաստանի գավաթ, եզրափակիչ

«Բանանց» – «Միկա»՝ 2:0
Գոլերը՝ Լաերսիո 3′, Բուրաև 38′

Լուսանկարները՝ «Բանանցի» մամուլի ծառայության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում