Բերիանիձե. Աստծո կամքով Ռիոյից մեդալով կվերադառնամ

Բերիանիձե. Աստծո կամքով Ռիոյից մեդալով կվերադառնամ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Լևան Բերիանիձեն ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է վնասվածքի, մարզավիճակի և Ռիոյի Խաղերի սպասելիքներից:

«Ամեն ինչ արդեն կարգին է: Վնասվածքից վերականգնվել եմ և շարունակում եմ մարզումներս: Պետք է այնպիսի մարզավիճակ ձեռք բերեմ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերին ավելի լավ ներկայանամ, քան աշխարհի առաջնության ժամանակ, և անպայման Հայաստանի համար մեդալ նվաճեմ: Դա ինձ համար կարևորագույն խնդիր է: Հենց այնպես չեմ մեկնում Խաղերին՝ ուղղակի մասնակցության համար։ Աստծո կամքով՝ մեդալով կվերադառնամ այնտեղից»,-ասել է ըմբիշը:

Հիշեցնենք, որ Բերիանիձեն Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջին մարզիկն էր, ում հաջողվել է Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել Վեգասում կայացած աշխարհի առաջնության ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում