Ռայոլա. Բալոտելին Զլատանի գլխով «Ոսկե գնդակներ» կստանար

Ռայոլա. Բալոտելին Զլատանի գլխով «Ոսկե գնդակներ» կստանար

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի, «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի, «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելիի, ինչպես նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը, պատասխանել է լրագրողների որոշ հարցերի։

-Իբրահիմովիչը կարող էր վերադառնալ Իտալիա, «Միլան»։ Բալոտելի՞ն։ Եթե նա ունենար Զլատանի գլուխը, ապա Մեսսիի հավաքածուում մի քանի «Ոսկե գնդակ» պակաս կլիներ։ Պոգբայի և «Չելսիի» վերաբերյալ կարող եմ ասել, որ այդպիսի տեղափոխություն այժմ չի կայանա,-ասել է Ռայոլան «Corriere della Sera»-ին տված հարցազրույցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում