Սամվել Հովհաննիսյանը՝ ըմբշամարտի խուլերի աշխարհի առաջնության մրցանակակիր

Սամվել Հովհաննիսյանը՝ ըմբշամարտի խուլերի աշխարհի առաջնության մրցանակակիր

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ, ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը նվաճել էր ոսկե մեդալ, իսկ 74 կգ քաշային Արարատ Սարգսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հայաստանը խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը ներկայացել էր 12 մարզիկով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում