Ռամալյո. Ցանկանում ենք՝ հայկական մեկ թիմ խաղա Եվրոպայի լիգայում

Ռամալյո. Ցանկանում ենք՝ հայկական մեկ թիմ խաղա Եվրոպայի լիգայում

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Միկայի» հետ հաղթական (2:0) հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Երրորդ րոպեին հաշվի մեջ առաջ անցնելը մեզ առավելություն տվեց: Առաջին խաղակեսում գոլ խփելու մի քանի պահ ունեցանք. եթե իրացնեինք բոլորը, կվճռեինք խաղի ելքը։ Երկրորդ խաղակեսում ավելի զգույշ խաղացինք, որպեսզի սխալներ թույլ չտանք, իսկ հակառակորդը փորձում էր գոլ խփել։ Ինձ համար խաղի որակով ավելի լավ էր առաջին կեսը, իսկ էմոցիոնալ առումով՝ երկրոդը»,-ասել է Ռամալյոն:

Տիտո Ռամալյոն նշել է, որ «Բանանցի» հիմնական նպատակը որակյալ ու լավ ֆուտբոլ ցույց տալն է, ինչպես նաև հայկական ֆուտբոլը ևս մեկ քայլով առաջ տանելը․ «Մեր ուշադրությունը միայն հիմնական թիմի վրա չի լինելու վրա, պետք է բոլոր կողմերից աճել ու զարգանալ, իսկ այդ ճանպարհն անցնելու համար համբերություն է պետք»:

Անդրադառնալով Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլին մասնակցելու հնարավորությանը՝ Ռամալյոն ժպիտով նշել է հետևյալը.  «Չեմ ուզում դեռ ոչինչ ծրագրել։ Քննարկումններ կանենք։ Ուզում ենք որակավորման առաջին փուլը անցնել։ Ագահաբար ցանկանում ենք՝ հայկական մեկ թիմ խաղա Եվրոպայի լիգայում»:

«Բանանցի» ավագ Ստեփան Ղազարյանը ևս իր մեկնաբանությունն է տվել՝ նշելով, որ զգացողությունները աննկարագրելի են․

«Չեմ կարող բառերով նկարագրել: Պետք է նվաճես գավաթը, որ զգաս այս ամենը։ Շնորհակալ եմ Աստծուն հաղթանակի համար։ Ինչ խնդիր մարզիչները դրել էին մեր առաջ, կատարեցինք։ Առաջնությունում պետք է ամեն ինչ անենք, որ վերջին հորիզոնականում չլինենք, դա մեր տեղը չէ»,- ասել է թիմի ավագը։

Առաջին գոլի հեղինակ Լաերսիո Գոմես Կոստան էլ նշեց, որ այս հաղթանակն իր ծրագրերում փոփոխություններ է մտցրել:

«Խաղասկզբին 11-մետրանոցը իրացնելուց հետո հաշվի մեջ առաջ անցանք, հետո «Միկան» լավ էր պաշտպանվում, բայց կարողացանք երկրորդ անգամ գրավել նրանց դարպասը։ 11-մետրանոցներն իրացնելիս միշտ նայում եմ դարպասապահին: Մինչ իրացնելը, մի փոքր նյարդայնանում էի, բայց երբ մրցավարը սուլեց, վստահ մոտեցա և հարվածեցի։

Մինչ գավաթի եզրափակիչը Բրազիլիա վերադառնալու առաջարկ էի ստացել, բայց հիմա ծրագրերս փոխվեցին՝ ցանկանում եմ մնալ Հայաստանում։ Կխոսեմ ղեկավարության հետ և կորոշենք, թե ինչ անել»,- ասել է ֆուտբոլիստը:

Տեքստը՝ Հասմիկ Գրիգորյանի
Լուսանկարը՝ «Բանանցի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում