Յուրան. Առաջարկներ ունեմ Երևանից, Իրանից, Չինաստանից, Քաթարից…

Յուրան. Առաջարկներ ունեմ Երևանից, Իրանից, Չինաստանից, Քաթարից…

Սերգեյ Յուրանը, որը երեկ ազատվել էր «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հարցրազրույց է տվել «TACC» լրատվական գործակալությանը։ Հիշեցնենք, որ Յուրանը «Միկան» գլխավորել է այս տարվա հունվարին, իսկ աշխատանքից հեռացվելուն նախորդել էր Հայաստանի գավաթի եզրափակչում «Միկայի»՝ «Բանանցից» կրած 0:2 հաշվով պարտությունը։

-Ես հստակ առաջարկ ունեմ երևանյան ակումբներից մեկից։ Կան աշխատանքի առաջարկներ Իրանի մայրաքաղաքային մի ակումբից, Քաթարից, Չինաստանից… Տեսնենք՝ ինչ կլինի։ Ինձ համար գլխավորն առաջադրանքներն են, որոնք դրվում են ակումբի առջև, աշխատանքի պայմանները, որոնք ստեղծված են ակումբում։ Աշխատավարձը դրանցից հետո է։

Ռուսական ակումբներից կոնկրետ առաջարկ չունեմ։ Եթե դա լինի առաջին դիվիզիոնի թիմ, որն իր առաջ նդիրներ չի դնում, ապա նման տեղում աշխատելու իմաստ չեմ տեսնում։ Ռուսաստանի առաջնությունը շուտով կավարտվի, իրավիճակն ավելի հասկանալի կդառնա,-ասել է ռուս մասնագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում