«Լեսթերը» ներկայացրել է նոր մարզաշապիկը (լուսանկար)

«Լեսթերը» ներկայացրել է նոր մարզաշապիկը (լուսանկար)

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթեր Սիթին» ներկայացրել է 2016-17թթ. մրցաշրջանի համար նախատեսված մարզաշապիկները։ Մարզահագուստի ձևավորմանը մասնակցել են նաև թիմի ֆուտբոլիստներից Ուես Մորգանը, Սինձի Օկաձակին և Ջեյմի Վարդին։

Երեկ ֆուտբոլիստները ներկայացրել են նոր տնային մարզահագուստը, որի գլխավոր տարբերությունը ոսկեգույն օձիքեզրն է և թևքերի ու շորտերի պարզեցված դիզայնը։

Նոր մարզաշապիկներն արդեն հանվել են վաճառքի և առաջին իսկ ժամերին ռեկորդային սպառում գրանցել։ Դրանք վաճառվում են 50 ֆունտով։

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ չեմպիոն դարձած «աղվեսները» վաղը «Քինգ Փաուեր» մարզադաշտում հյուրընկալելու են «Էվերթոնին»։ Հանդիպումից առաջ նրանց իր երգով շնորհավորելու է աշխարհահռչակ Անդրեա Բոչելին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում