ԱԱ. Հայաստանը կներկայացնեն Անուշ Գրիգորյանը և Աշխեն Հովհաննիսյանը

ԱԱ. Հայաստանը կներկայացնեն Անուշ Գրիգորյանը և Աշխեն Հովհաննիսյանը

Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 15-28-ը Աստանայում կայանալիք աղջիկների աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հավաքականն այս օրերին մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում: Հավաքին մասնակցում են 8 մարզուհիներ: Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը:

Նշենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում