Բակկայի գոլը հաղթանակ պարգևեց «Միլանին» (տեսանյութ)

Բակկայի գոլը հաղթանակ պարգևեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Բոլոնյային»: Հաղթական գոլը խփեց Կարլոս Բակկան՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը: Նշենք, որ 12-րդ րոպեից «Բոլոնյան» խաղաց 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Մամադու Դիավարան:

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 57 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Բոլոնյան» 14-րդ տեղում է (41 միավոր):

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Բոլոնյա» – «Միլան»՝ 0:1
Գոլը՝ Բակկա 40’/11-մետրանոց
Հեռացում՝ Դիավարա 12′

Հետևեք մեզ նաև Telegram-ում