«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Կիևոյին» (տեսանյութ)

«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Կիևոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ առավելության հասավ «Կիևոյի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով. «գայլերից» աչքի ընկան Ռաջա Նայնգոլանը, Անտոնիո Ռյուդիգերը և Միրալեմ Պյանիչը:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 77 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, սակայն 76 միավոր ունեցող «Նապոլին» տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Կիևոն» ունի 49 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ռոմա» – «Կիևո»՝ 2:0
Գոլերը՝ Նայնգոլան 18′, Ռյուդիգեր 39′, Պյանիչ 85′

Հետևեք մեզ նաև Telegram-ում