«Ռեալ»-«Վալենսիա»՝ 3:2, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Ռեալ»-«Վալենսիա»՝ 3:2, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Վալենսիային». մադրիդյան թիմին հաջողվեց 3:2 հաշվով հաղթանակ տոնել:

Հանդիպման մեկնարկում դաշտի տերերն առանձնապես աչքի չէին ընկնում սուր գործողություններով, սակայն կարողացան աստիճանաբար իրենց խաղը թելադրել և առաջին կեսում երկու գնդակ խփեցին: 26-րդ րոպեին աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն, 42-րդ րոպեին էլ Կարիմ Բենզեման կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, Ռոդրիգո Մորենոյին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն «չղջիկների» ուրախությունը երկար չտևեց. 4 րոպե անց Ռոնալդուն դուբլ ձևակերպեց: Հանդիպման վերջնական հաշիվն էր 81-րդ րոպեին ձևակերպեց Անդրե Գոմեշը:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 87 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 1 միավորով, իսկ «Վալենսիան» 44 միավորով եզրափակում է առաջին տասնյակը:

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ռեալ» – «Վալենսիա»՝ 3:2
Գոլերը՝ Ռոնալդու 26′, 59′, Բենզեմա 42′ – Ռոդրիգո 55′, Գոմեշ 81′
Հեռացում՝ Ռոդրիգո Մորենո 83′

Հետևեք մեզ նաև Telegram-ում