Իկարդի. Արժանի եմ գոնե մեկ անգամ հրավիրվել Արգենտինայի հավաքական

Իկարդի. Արժանի եմ գոնե մեկ անգամ հրավիրվել Արգենտինայի հավաքական

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն իրեն ազգային ընտրանի չի հրավիրում:

-Ես արգենտինացի եմ և միշտ ցանկացել եմ խաղալ իմ երկրի համար: Հաշվի առնելով «Ինտերում» ցուցադրած խաղս՝ ես արժանի եմ գոնե մեկ անգամ հրավիրվել հավաքական: Կարծես, միայն Մարտինոն գիտի, թե ինչ է տեղի ունենում և ինչու ես չեմ հրավիրվում,-ասել է Իկարդին «La Nación»-ին տված հարցազրույցում:

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Իկարդին մասնակցել է 33 խաղ, խփել է 16 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում