Մարոտան մեկնաբանել է Իսկոյի և Պյանիչի տեղափոխության մասին լուրերը

Մարոտան մեկնաբանել է Իսկոյի և Պյանիչի տեղափոխության մասին լուրերը

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն «Յուվենտուսի» ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել «Ռեալի» և «Ռոմայի» կիսապաշտպաններ Իսկոյի ու Միրալեմ Պյանիչի տրանսֆերները: Թուրինյան ակումբի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան այս առիթով իր մեկնաբանությունն է տվել:

-Իսկոն «Յուվենտուս» չի տեղափոխվի: Կարդացել եմ նաև, թե մենք արդեն մոտ ենք Պյանիչի տրանսֆերը ձեռք բերելուն: «Յուվենտուսը» «Ռոմայի» հետ հիանալի հարաբերություններ ունի, բայց մենք երբեք չենք բանակցել Պյանիչի տրանսֆերի շուրջ՝ չնայած նա հիանալի ֆուտբոլիստ է,-Մարոտայի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում