Կլիչկոյի մարզիչ. Ֆյուրիի հետ ռևանշը նոկաուտով կավարտվի

Կլիչկոյի մարզիչ. Ֆյուրիի հետ ռևանշը նոկաուտով կավարտվի

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի մարզիչ Ալի Բաշիրը պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի իր սանի՝ բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ ռևանշ մենամարտից։ Մարզչի կարծիքով՝ մենամարտը ժամանակից շուտ կավարտվի։

-Երկուսն էլ բոլորովին այլ կերպ են մենամարտելու, քան առաջին անգամ։ Ես շատ ծանր մենամարտ եմ սպասում։ Չեմ կարծում, թե այս անգամ գործը կհասնի միավորներին. ինչ-որ մեկը նոկաուտի կենթարկվի,-ասել է Ալի Բաշիրը։

Հավելենք, որ Թայսոն Ֆյուրի-Վլադիմիր Կլիչկո ռևանշ մենամարտը կայանալու է հուլիսի 9-ին, Մանչեսթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում