Հայ բռնցքամարտիկները մեկնել են Խաբարովսկ

Հայ բռնցքամարտիկները մեկնել են Խաբարովսկ

Հայ բռնցքամարտիկները հավաքականի մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ մեկնել են Խաբարովսկ` մասնակցելու մայիսի 11-16-ը կայանալիք միջազգային մրցաշարին:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Խաբարովսկում Հայաստանը կներկայացնեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Հավելենք, որ կշռման արարողությունն ու մեկնարկային մենամարտերը տեղի են ունենալու վաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում