Լոպես. «Ռեալի» երկրպագուներն անարդար վարվեցին և´ ինձ, և´ Կասիլյասի հետ

Լոպես. «Ռեալի» երկրպագուներն անարդար վարվեցին և´ ինձ, և´ Կասիլյասի հետ

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը, որն այժմ պաշտպանում է «Միլանի» դարպասը, կարծում է, որ «Արքայական ակումբի» երկրպագուները հաճախ անարդար են վարվել իր և թիմի նախկին ավագ Իկեր Կասիլյասի հետ։

«Ռեալում» անցկացրած վերջին մրցաշրջանում Լոպեսը պաշտպանում էր թիմի դարպասն Իսպանիայի առաջնությունում, իսկ Կասիլյասը խաղում էր Չեմպիոնների լիգայի և երկրի գավաթի հանդիպումներում։ Այդ ժամանակ շատ երկրպագուներ կարծում էին, որ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին սխալ է վարվում և Կասիլյասին պետք է ավելի շատ խաղաժամանակ տա։

-Ինձ վրա դա բացասաբար չէր ազդում, քանի որ ինձ և´ սուլում էին, և´ ծափահարում, բայց երկրպագուներն այդ իրավիճակում իրենց բարձունքում չէին։ Նրանք ոչ միանշանակ և խառը զգացումներ ունեին, և դա արդարացի չէր ո´չ իմ, ո´չ Կասիլյասի հանդեպ։ Իմ խիղճը հանգիստ է, քանի որ ես միշտ իմ տեղում եմ մնացել ու խոսել եմ, երբ դա անհրաժեշտ է եղել,-Լոպեսի խոսքն է մեջբերում «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում