Կանանց հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը

Կանանց հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի 2 մարզիկներ նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Կանանց աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը: Այս օրերին կականց ընտրանին համատեղ մարզումներ է անցկացնում տղամարդկանց հավաքականի հետ:

Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը, աղջիկները լավ մարզավիճակում են և մարտական են տրամադրված:

«Մեկնում ենք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հույսով: Տղաների հետ մարզվելը շատ արդյունավետ է: Նրանք օգնում են աղջիկներին նաև իրենց փորձով: Թե ինչ կլինի Աստանայում՝ ռինգը ցույց կտա»,-ասել է Նազարյանը:

Հավելենք, որ աշխարհի առաջնությանը յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Առաջնությունը կկայանա մայիսի 15-28-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում