«Չելսին» խզել է «Adidas»-ի հետ պայմանագիրը

«Չելսին» խզել է «Adidas»-ի հետ պայմանագիրը

«Չելսիի» ղեկավարությունը խզել է մարզական պարագաներ արտադրող աշխարհահռչակ «Adidas» ընկերության հետ պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է «Goal.com» պարբերականը:

Այսպիսով, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսին» համագործակցելու է նոր ընկերության հետ: Լոնդոնյան ակումբը «Adidas»-ին փոխհատուցում է վճարելու, քանի որ գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Կողմերը համագործակցում էին 2006 թվականից:

Ուշագրավ է, որ օրեր առաջ «Adidas»-ը ներկայացրել էր «Չելսիի»՝ 2016-17թթ. մրցաշրջանի համար նախատեսված մարզահագուստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում