Ոչ օլիմպիական քաշային կարգի ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնության
12/05/2016 10:34
Նմանատիպ
Ըմբշամարտի համաշխարհային միությունը ոչ օլիմպիական քաշային կարգում հանդես եկող մարզիկներին հնարավորություն կտա մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Նախկինում օլիմպիական տարում աշխարհի առաջնություն չէր անցկավում. սա կլինի առաջին նախադեպը։ Առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-11-ը, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:
«Ուրախ ենք, որ Հունգարիան այս կարևոր մրցաշարն անցկացնելու պատասխանատվությունն իր վրա վրա է վերցրել։ Սա ոչ օլիմպիական քաշային կարգերում հանդես եկող մարզիկների համար մեդալ նվաճելու ևս մեկ հնարավորություն է»,- ասել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը։
Հիշեցնենք, որ ոչ օլիմպական քաշեր են համարվում 61 կգ, 70 կգ քաշային կարգերը՝ ազատ ոճում, 71 կգ և 80 կգ քաշային կարգերը՝ հունահռոմեականում, 55 կգ ու 60 կգ քաշային կարգերը՝ կանաց ըմբշամարտում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում