Ռիոյում շահագործման է հանձնվել բռցնքամարտի մարզադահլիճը

Ռիոյում շահագործման է հանձնվել բռցնքամարտի մարզադահլիճը

Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիոյում աստիճանաբար շահագործման են հանձնում մարզական կառույցները. արդեն պատրաստ է բռնցքամարտի համար նախատեսված մարզադահլիճը:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ բռնցքամարտի մրցումներն անցկացվելու են չորս շրջաններից Բարայում: Բռնցքամարտի դահլիճը տեղավորում է 9000 հանդիսական: Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 6-ին և կեզրափակվի օգոստոսի 21-ին:

Հիշեցնենք, որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու են բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) և Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):

Ամառային Օլիմպիական խաղերին մնացել է 85 օր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում