Արթուր Աբրահամ. Բոլորին ցույց կտամ՝ կարող եմ կրկին դառնալ աշխարհի չեմպիոն

Արթուր Աբրահամ. Բոլորին ցույց կտամ՝ կարող եմ կրկին դառնալ աշխարհի չեմպիոն

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 КО) վերադառնում է ռինգ: Նրա առաջիկա մենամարտը կայանալու է հուլիսի 16-ին, Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում, իսկ մրցակցի անունը հրապարակվելու է ավելի ուշ:

«Պատրաստ չեմ հրաժեշտ տալ մարզաձևին, որն այնքան շատ եմ սիրում: Ռամիրեսի հետ մենամարտը չընթացավ նախատեսածիս պես, բայց խոստանում եմ՝ նման բան չի կրկնվի: Բոլորին ցույց կտամ, որ կարող եմ ավելի լավ մենամարտել և կրկին դառնալ աշխարհի չեմպիոն: Սա է իմ ամենամեծ ցանկությունը»,- ասել է Արթուր Աբրահամը:

Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն հույս է հայտնել, որ բռնցքամարտիկը կօգտագործի այս հնարավորությունը. «Նա չարեց անհրաժեշտը տիտղոսը պահելու համար, իսկ հիմա պետք է ցույց տա, որ ԱՄՆ-ում կրած պարտությունը պատահականություն էր»,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը Լաս Վեգասում կայացած մենամարտում պարտվել էր մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին և նրան էր զիջել միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում