Պովետկինը ձախողել է դոպինգ-թեստը

Պովետկինը ձախողել է դոպինգ-թեստը

Ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովտկինը ձախողել է դոպինգ-ստուգումը գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ամերիկացի Դեոնթի Ուայլդերի դեմ մենամարտից առաջ։ Մենամարտը նշանակված էր մայիսի 21-ին Մոսկվայում։

Մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել են մելդոնիումի հետքեր։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է «ESPN»-ի թղթակից Դեն Ռաֆայելը։

«Իմ աղբյուրները հաղորդում են, որ Պովետկինից վերցրած նմուշը դրական է եղել մելդոնիումի համար։ Առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա Պովետկին-Ուայլդեր մենամարտի ապագայի մասին»,-հաղորդել է Ռաֆայելը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում