Քրիստիան Աբյատին այսօր հրաժեշտ կտա ֆուտբոլին

Քրիստիան Աբյատին այսօր հրաժեշտ կտա ֆուտբոլին

«Միլանի» դարպասապահ Քրիստիան Աբյատին ավարտում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Այդ մասին հայտարարել է ակումբն իր Twitter-յան միկրոբլոգի միջոցով։

«Աբյատին հեռանում է ֆուտբոլից մեր ակումբում 15 տարի անցկացնելուց հետո։ Շաբաթ օրը եկեք «Սան Սիրո»՝ նրան առանձնահատուկ հրաժեշտ տալու»,-գրված է ակումբի հայտարարության մեջ։

Ա սերիայի 38-րդ տուրի՝ այսօր կայանալիք «Ռոմայի» դեմ հանդիպումը կլինի վերջինն Աբյատիի համար:

38-ամյա դարպասապահը պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է 1999թ. «Միլանի» կազմում։ Նա խաղացել է նաև «Յուվենտուսում», «Տորինոյում» և Մադրիդի «Ատլետիկոյում»։

Իր մրցանակներն Աբյատին նվաճել է «Միլանի» հետ. նա Իտալիայի եռակի չեմպիոն է, գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր։ Հաղթել է նաև Չեմպիոնների լիգայում և նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում