«Արարատը» հաղթեց «Ալաշկերտին», «Շիրակը»՝ «Բանանցին»

«Արարատը» հաղթեց «Ալաշկերտին», «Շիրակը»՝ «Բանանցին»

Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի շրջանակում կայացան «Բանանց»-«Շիրակ» և «Ալաշկերտ»-«Արարատ» հանդիպումները:

Երկու խաղում էլ հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին: «Շիրակի» կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Նեմանյա Ստոսկովիչը, իսկ «Ալաշկերտ»-«Արարատ» հանդիպման ելքը վճռեց Սուլեյման Կոնեի գոլը:

Այժմ «Ալաշկերտն» ունի 52 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Շիրակը» 46 միավորով երկրորդ տեղում է, «Արարատը» զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը (37 միավոր), իսկ «Բանանցը» 29 միավորով վեցերորդն է:

Բարձրագույն խումբ, 26-րդ տուր

«Բանանց» – «Շիրակ»՝ 0:1
Գոլը՝ Ստոսկովիչ 27′
Հեռացում՝ Կաչմազով 62′

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 0:1
Գոլը՝ Կոնե 81′

Հետևեք մեզ նաև Telegram-ում