Հայաստանի կանանց հավաքականը մեկնում է Աստանա

Հայաստանի կանանց հավաքականը մեկնում է Աստանա

Մայիսի 18-28-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը: ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ավագ մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ մեր բռնցքամարտիկներն Աստանա կմեկնեն վաղը՝ մայիսի 15-ին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում