«Ռոման» հաղթեց «Միլանին», «Նապոլին»՝ «Ֆրոզինոնեին», «Ինտերը» պարտվեց (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց «Միլանին», «Նապոլին»՝ «Ֆրոզինոնեին», «Ինտերը» պարտվեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին տուրի շրջանակում ավարտվեց ևս 3 հանդիպում: 

«Միլանը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռոմային»: Հռոմեացիների կազմում աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Ստեֆան Էլ-Շարավին և Էմերսոնը, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Կարլոս Բակկան: Իտալիայի 2015-16թթ. առաջնությունում «Ռոման» վաստակեց 80 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ «Միլանը» 57 միավորով 7-րդ տեղում է:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Նապոլին» (82 միավոր), որը վերջին տուրում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ֆրոզինոնեի» նկատմամբ. Գոնսալո Իգուայինը հեթ-տրիկ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Մարեկ Համշիկը:

«Ինտերը» հյուրընկալվելիս պարտվեց «Սասուոլոյին»: Ռոբերտո Մանչինիի թիմը 67 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և կմասնակցի Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկությանը, իսկ «Սասուոլոն» 61 միավորով 6-րդն է:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Միլան» – «Ռոմա»՝ 1:3
Գոլերը՝ Բակկա 86′ – Սալահ 19′, Էլ-Շարավի 59′, Էմերսոն 82′

«Նապոլի» – «Ֆրոզինոնե»՝ 4:0
Գոլերը՝ Համշիկ 44′, Իգուային 52′, 62′, 71′
Հեռացում՝ Գորի 13′

«Սասուոլո» – «Ինտեր»՝ 3:1
Գոլերը՝ Պոլիտանո 6′, 39′, Պելեգրինի 26′ – Պալասիո 31′
Հեռացում՝ Մուրիլյո 59′

Հետևեք մեզ նաև Telegram-ում