Նարեկ Մանասյանը` Կորոտկովի հուշամրցաշարի հաղթող

Նարեկ Մանասյանը` Կորոտկովի հուշամրցաշարի հաղթող

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտվել է բռնցքամարտի` Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարը:

Հայաստանը ներկայացուցիչներից 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել է ոսկե մեդալ: 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալ չեն նվաճել:

Մրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում