Ռիո-2016. Պատրաստ է ըմբշամարտի և ձյուդոյի համար նախատեսված դահլիճը

Ռիո-2016. Պատրաստ է ըմբշամարտի և ձյուդոյի համար նախատեսված դահլիճը

Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիոյում շահագործման են հանձնել «Կարիոկա Արենան» (Carioca Arena 2), որտեղ կկայանան ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի և ձյուդոյի մրցաշարերը:

«Կարիոկա Արենան» գտնվում է օլիմպիական չորս շրջաններից Բարրայում և տեղավորում է մինչև 10 հազար հանդիսական: Բացի ըմբշամարտի մրցաշարերից, այնտեղ կկայանա նաև ձյուդոյի մրցաշարը: Օլիմպիական խաղերից հետո «Կարիոկա Արենան» կվերափոխվի և կդառնա մարզումային կենտրոն:

Հայաստանն ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում կունենա 8 մարզիկ, նշում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` 17 օրերի ընթացքում, աշխարհի 206 երկրներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում