Պովետկին. Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել

Պովետկին. Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել

WBC վարկածով սուպերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Ալեքսանդր Պովետկինը չի ցանկացել մեկնաբանել գործող չեմպիոն Դենոտեյ Ուայդլերի հետ մենամարտն անորոշ ժամանակով հետաձգելու որոշումը:

-Ի՞նչ կարող եմ ասել… ԱՄՆ-ում մարդիկ սովոր են իրար վրա ցեխ շպրտել, իսկ մենք՝ ռուսներս, այդպիսին չենք: Ես չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել,-Պովետկինի խոսքը մեջբերված է «Championat»-ից:

Ուայդլեր-Պովետկին մենամարտը պետք է կայանար մայիսի 21-ին, սակայն անորոշ ժամանակով հետաձգվել է: Նման որոշման վրա ազդեցություն է ունեցել Պովետկինի օրգանիզմում արգելված մելդոնիումի (72 նանոգրամ) առկայությունը: Պովետկինն արդեն հայտարարել է, որ դեղահաբն օգտագործել է նախքան դրա՝ արգելված նյութերի ցանկում ընդգրկվելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում