Եվրոպական առաջնությունների ամենատպավորիչ չեմպիոնական շարքերը

Եվրոպական առաջնությունների ամենատպավորիչ չեմպիոնական շարքերը

Եթե Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության նման լիներ, ու սկուդետոն նվաճող թիմին խորհրդանշական մատանիներ տային, ապա «Յուվենտուսի» ֆուտբոլիստների ձեռքերից մեկը մատանիներով զարդարված կլիներ: «Յուվենտուսն» արդեն 5-րդ տարին անընդմեջ նվաճում է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Եվրոպական թոփ-առաջնություններում միայն «Ռեալը» և «Լիոնն» են կարողացել նման արդյունք գրանցել:

Սկսենք Իտալիայի առաջնությունից՝ Կարկանոյի «Յուվենտուսը», «Գրանդե Տորինոն» և տպավորիչ «Ինտերը»

Առաջին թիմը, որն Իտալիայում 5 մրցաշրջան անընդմեջ չեմպիոն է դարձել, հենց «Յուվենտուսն» է: Թուրինյան թիմն առաջին անգամ նման հաջողության հասել է 1931-35 թթ.: Հաջողությունները հանգեցրին նրան, որ «Յուվենտուսը» Թուրինից դուրս երկրպագուներ ձեռք բերեց, թիմի փառքը թևածեց ամբողջ Իտալիայով: Այդ շրջանը մեկնարկեց Կարլո Կարկանոյի՝ հոգեբան-մարզչի տեղափոխությամբ: Նա «Յուվեի» հետ առաջին 4 տիտղոսները նվաճեց, բայց ստիպված եղավ անձնական կյանքի հետ կապված հարցերի պայմանավորված (նույնասեռական լինելու կասկած) հեռանալ թիմից: 5-րդ տիտղոսը Կարլո Բիգատոյի և Բենեդետո Գոլայի համատեղ ձեռքբերումն էր: Այդ թիմում Իտալիայի համար Աշխարհի 1934թ. գավաթը նվաճած շատ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս՝ Կոմբին, Ռոզետան, Կալիգարիսը, Մոնտին, Օրիսը, Չեզարենին, Բորելը: «Յուվենտուսի» իշխանության վերջը «Բոլոնիան» դրեց, և թուրինյան թիմը մինչև 1950թ. առանց տիտղոսի մնաց:

Իտալիայում 5 տիտղոս նվաճած մյուս երկու ակումբները «Տորինոն» և «Ինտերն» են, սակայն նրանց պարագայում որոշակի հանգամանքներ կան, որ «Յուվեի» երկրպագուներին թույլ են տալիս չընդունել այդ սխրանքների միանշանակ լինելը: Այդպես, «Տորինոն» 5 անընդմեջ տիտղոս է նվաճել, բաց դա արել է 1943-1949 թթ.: Բանն այն է, որ 1943-44թթ. առաջնությունը, որը լիարժեք օրինական էր ճանաչվել, այդպես էլ չանցկացվեց, ու հյուսիսային թիմերը հանդես եկան սեփական առաջնություններում, իսկ «Տորինոն» Alta Italia-ի եզրափակչում հայտնվեց: Ցավոք, թիմի հաղթարշավը ողբերգությամբ ընդհատվեց. 1949-ի մայիսի 4-ին Լիսաբոնից վերադառնալիս ակումբի անդամներն ավիավթարի ենթարկվեցին:

«Ինտերի» պատմությունը ժամանակակից է. 21-րդ դարի առաջին տասնամյակի կեսին թիմը վերջապես հասավ նրան, ինչին մի քանի տասնամյակ ձգտում էր: «Ինտերի» ժամանակը սկսվեց 2006-ին և ավարտվեց 2010-ին: Իհարկե, բոլորին հայտնի է, որ 2006-ին իտալական ֆուտբոլում սկանդալ ծնվեց, որը «Յուվենտուսի» համար տիտղոս արժեցավ և նաև տեղափոխություն Բ Սերիա: Առաջնության աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Միլանը» 30 միավորից զրկվեց, և այդպիսով 3-րդ հորիզոնականում գտնվող «Ինտերն» ինքնաբերաբար դարձավ հաղթող: Դրա համար էլ «Յուվեի» երկրպագուներն առհասարակ չեն համարում, որ «Ինտերը» 5 տիտղոս է նվաճել. նրանց համար դրանց քանակը 4 է, որից առաջինը գրանցվել է «Յուվենտուսի» բացակայության ժամանակ, ինչը ևս նրանց աչքերում ցածրացնում է հաղթանակի արժեքը: 

«Ռեալի» և «Բարսելոնայի» կրքերը

Հիմա Մադրիդի «Ռեալի» մասին. ինչպես հայտնի է, անցյալ դարի 50-ականների երկրորդ կեսին թիմը 5 անգամ անընդմեջ Չեմպիոնների գավաթի (լիգայի) հաղթող է ճանաչվել, իսկ երբ այդ հաղթարշավն ավարտվեց, սկսվեց հաջորդը՝ արդեն առաջնությունում: 1961-65թթ. «Ռեալը» 5 տիտղոս նվաճեց, դա Պուշկաշի և Ալֆրեդո դի Ստեֆանոյի, ինչպես նաև Խենտոյի և լեգենդար Սանտյագո Բեռնաբեուի թիմն էր:

80-ականների երկրորդ կեսին «Ռեալը» կրկնեց հաջողությունը. 1986-90 թթ. «Արքայական ակումբն» հավասարը չուներ: Դաշտում փայլում էին Բուտրագենյուն և Ուգո Սանչեսը: Հետաքրքական է, որ «Ռեալի» շրջանից հետո միանգամից մեկնարկեց «Բարսելոնայի» հաղթական շրջանը: Կատալոնական թիմը 4 անգամ անընդմեջ չեմպիոն դարձավ 1991-94թթ.:

«Լիոնի» հրաշալի յոթնյակը

Եթե քննարկենք Անգլիայի առաջնությունը, ապա այնտեղ որևէ թիմ (անգամ «Լիվերպուլն» իր ամենապայծառ տարիներին) չի կարողացել առաջնության չեմպիոն դառնալ ավելի քան 3 անընդմեջ անգամ: «Արսենալը»՝ նախորդ դարի 30-ականներին, «Լիվերպուլը»՝ 80-ականներին և «Մանչեսթեր Յունայթեդը» երկու անգամ՝1998-2009թթ. շրջանում. բոլորն անընդմեջ 3 տիտղոս են նվաճել, բայց ոչ ավելին:

Բունդեսլիգայում «Բավարիան» ունի 3 անընդմեջ չեմպիոնությունների շարքեր և 4 անընդմեջ չեմպիոնություն: Նման գրաֆիկով է առաջ գնում նաև «Պարի Սեն Ժերմենը», որ Ֆրանսիայում հավասարրը չունի 2013-ից: Փարիզյան թիմը դեռ հեռու է «Լիոնից», որը 2002-08թթ. Լիգա 1-ում 7 անընդմեջ հաղթանակ է տարել: Պարադոքսալ է, բայց «Լիոնն» այդ տիտղոսներից բացի ոչինչ չունի:

Այլ

Իջեցնելով առաջնությունների մակարդակը՝ կարելի է այլ օրինակներ էլ գտնել: «Պորտուն» Պորտուգալիայում մի քանի անգամ կարողացել է 4 անգամ անընդմեջ նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը (նման արդյունք 50-ականների կեսերին «Սպորտինգն» էլ է գրանցել), իսկ 1995-99թթ. «վիշապները» կարողացել են 5 անգամ հաղթել ու երկրի մասշտաբով ռեկորդ սահմանել:

Բավականին ներկայանալի է Շոտլանդիան, որտեղ ավանդաբար երկու ակումբ է գերակա դիրք գրավում՝ «Սելտիկը» և «Ռեյջերսը»: Առաջնությունում 1966-74թթ. «Սելտիկը» հավասարը չուներ, իսկ «Ռեյջերսը» 90-ականներին (1989-97թթ.) նման հաջողության հասավ:

Հունական «Օլիմպիակոսը» 43 անգամ երկրի չեմպիոն է հռչակվել, և կանխատեսելի է, որ մի քանի անգամ դա առանց ընդմիջումների է արել: 1997-2003թթ. թիմն անընդմեջ չեմպիոն է դարձել, իսկ 2011-ին «Օլիմպիակոսը» չեմպիոնական նոր արշավ է սկսեց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում