«Nike»-ն կդառնա «Չելսիի» տեխնիկական հովանավորը

«Nike»-ն կդառնա «Չելսիի» տեխնիկական հովանավորը

Մարզական պարագաներ արտադրող «Nike» ընկերությունը կդառնա «Չելսիի» նոր տեխնիկական հովանավորը։

Նոր տնային մարզահագուստի շնորհանդեսից օրեր անց լոնդոնյան ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ներկայիս գործընկեր «adidas»-ի հետ համագործակցությունը կդադարեցվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին՝ պայմանագրով նախատեսված ժամկետից վեց տարի շուտ։ «Չելսին» «adidas»-ից տարեկան 30 միլիոն ֆունտ է ստանում, ինչը զգալիորեն քիչ է՝ համեմատած եվրոպական մյուս ակումբների հետ։

«The Telegraph»-ը գրում է, որ «Չելսին» պայմանավորվել է «Nike»-ի հետ տարեկան 60 միլիոն ֆունտ արժողությամբ պայմանագրի մասին։ Այսպիսով, սա կդառնա մարզահագուստ արտադրողների հետ Եվրոպայում կնքված ամենաշահավետ պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» և «adidas»-ի՝ տարեկան 75 մլն ֆունտ արժեցող պայմանագրից հետո։

Որպես փոխհատուցում «adidas»-ը «Չելսիին» կվճարի 40 մլն ֆունտ փոխհատուցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում