USD
EUR
RUB

Չեմպիոնական հարցերը կլուծվեն հաջորդ տուրում

 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Ալաշկերտը» «Շիրակի» հետ խաղում չկարողացավ գոնե մեկ միավոր վաստակել և հռչակվել չեմպիոն: Աբրահամ Խաշմանյանի թիմը 2:3 հաշվով պարտություն կրեց. «Ալաշկերտի» կազմում աչքի ընկան Արթուր Ավագյանը և Վահագն Մինասյանը, իսկ Գյումրու թիմից Դրիսա Դիարասուբան դուբլ ձևակերպեց, հաղթական գոլն էլ խփեց Վիուլեն Այվազյանը:

Զուգահեռաբար ընթացող խաղերում «Գանձասար Կապանը» Տիգրան Բարսեղյանի և Գեղամ Հարությունյանի գոլերի շնորհիվ հաղթեց «Արարատին», «Փյունիկը» 2:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ և Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկության որակավորման փուլին մասնակցելու հնարավորություն ստացավ:

Այժմ «Ալաշկերտը» 52 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ տեղում գտնվող «Շիրակն» ունի 49 միավոր: «Փյունիկը» 45 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, «Գանձասար Կապանն» ունի 44 միավոր, «Արարատը»՝ 37, իսկ «Բանանց» ու «Միկան»՝ 32-ական:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում փոփոխություններ էին կատարվել, և 27-րդ տուրի հանդիպումները կկայանալու են մայիսի 21-ին ու 22-ին:

Բարձրագույն խումբ, 28-րդ տուր

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 2:3
Գոլերը՝ Ավագյան 54', Մինասյան 84' - Դիարասուբա 13', 72', Այվազյան 90+4'

«Փյունիկ» - «Միկա»՝ 2:1
Գոլերը՝ Վարդգես Սաթումյան 8', 44' - Սերգեյ Շումիլին 63'

«Արարատ» - «Գանձասար Կապան»՝ 0:2
Գոլերը՝ Բարսեղյան 10', Հարությունյան 77'

Լրահոս
Ալեքսեյ Բերեզուցկին ընդգրկվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբում Աղբյուր․ Վալերի Հովհաննիսյանը հեռացել է Տամբովից մեկ շաբաթ առաջ նշանակվելուց հետո Պարման վարձակալական հիմունքներով ձեռք է բերել Միլանի պաշտպանին Ռոնալդուն հավասարվել է Չավիին նվաճած տիտղոսների քանակով․ պատմության մեջ նրանք 9-րդն են Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով․ նա բաց կթողնի Կաստիլիայի առաջիկա խաղը Բարսելոնան կբողոքարկի Մեսսիի որակազրկման որոշումը Մեսսին որակազրկվել է երկու խաղով Լեոնարդո․ Ես չեմ կարծում, որ որևէ թիմ կարող է վճարել Մբապեի կամ Նեյմարի աշխատավարձը Զիդանը՝ Յովիչի մասին․ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մեղադրել մարզչին․ Ռեալում միշտ մեծ մրցակցություն կա Հայտնի է՝ երբ կորոշվի Մեսսիի որակազրկման ժամկետը Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամանակացույցի․ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Մեսսին կարող է որակազրկվել 4 խաղով Ա սերիա․ Ինտերը վստահ հաղթանակ տարավ Յուվենտուսի նկատմամբ (տեսանյութ) Ինչպես զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով 53 տարեկանում․ Միուրան բացահայտել է գաղտնիքը Կլոպ․ ՄՅՈՒ-ն երբեք չի կարող աութսայդեր լինել ՄՅՈՒ-ի պաշտպանը՝ Բարսելոնայի դիտակետում Աղբյուր․ Մաքսիմ Մայրովիչը կհեռանա Նոայից Պոգբա․ ՄՅՈՒ-ն հիմա Լիվերպուլի մակարդակին չէ, բայց մենք ուզում ենք հաղթել ԱՊԼ-ի չեմպիոնին Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour-ի հիմնական կազմում Ինտերի պաշտպանը մոտ է Լա լիգա տեղափոխվելուն Մխիթարյան. Ռոման պատրաստ է Լացիոյի դեմ պայքարին Իրանցի կարատեիստն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին Բունդեսլիգա. 15-րդ տուրի լավագույն գոլերը (տեսանյութ) Բարսելոնայի նախկին նախագահ. Մենք հրաժարվել ենք Ռոնալդուից և ես չեմ փոշմանում Ռեալ Սոսյեդադի հարձակվող. Աբսուրդ է ասելը, թե Մեսսիի հետ ամեն ինչ վերջացած է Օբամեյանգ. Այս մրցաշրջանում ես չեմ ցուցադրում իմ լավագույն խաղը, բայց դա կարելի է շտկել Անգլիական գրանդը դիտարկում է Նագելսմանին՝ որպես գլխավոր մարզչի թեկնածու Մխիթարյանը մեկնաբանել է Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելու տեղեկությունը Ռեալը դադարեցրել է Կամավիգային ձեռք բերելու գործընթացը․ հայտնի է պատճառը Հենրիխ Մխիթարյան. Ցավալի է մտածել, որ Ադրբեջանում գերիներ են պահվում Պաբլո Մաչինը հեռացվել է Ալավեսի գլխավոր մարզչի պաշտոնից Էտո’Օ-ն ընտրություն է կատարել Մոուրինյոյի ու Գվարդիոլայի միջև Խաղում էինք մեր ազգի համար. Սարգիս Ադամյանը՝ պատերազմի օրերին Վրաստանին հաղթելու մասին Ձյուդոիստներն օլիմպիական վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Թել-Ավիվում ՊՍԺ-ի պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով Մանչեսթեր Յունայթեդը սահմանել է Պոգբայի տրանսֆերային արժեքը Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի հանդիպումն ընդհատվել է ծեծկռտուքի պատճառով (տեսանյութ) Լայպցիգը հրաժարվում է ձմռանը վաճառել Ուպամեկանոյին Ուրարտու 2-ն ընկերական խաղեր կանցկացնի
website by Sargssyan