ԱԱ. Աշխեն Հովհաննիսյանը պարտվեց

ԱԱ. Աշխեն Հովհաննիսյանը պարտվեց

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում ռինգ դուրս եկավ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյան: Մեր մարզուհին իր առաջին մենամարտում պարտվեց Ուկրաինան ներկայացնող Յուլյա Ծիպլակովային:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթանակ է տարել և դուրս է եկել 1/16 եզրափակիչ:

Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում