Տոտտին «Ռոմայի» հետ նոր պայմանագիր է կնքել

Տոտտին «Ռոմայի» հետ նոր պայմանագիր է կնքել

Հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին պայմանավորվածություն է ձեռք բերել «Ռոմայի» հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու մասին։

Հռոմական ակումբի հետ բանակցային գործընթացում 39-ամյա ֆուտբոլիստը իրավունք է ձեռք բերել որոշակի տոկոս ստանալ իր հրաժեշտի հանդիպումից, որը տեղի կունենա հաջորդ մրցաշրջանի վերջում, հայտնում է «Mediaset Premium»-ը։

Ակնկալվում է, որ Տոտտիի պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի վերջին։ «Ռոմայի» հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը կլրանա հունիսի 30-ին։

Իտալիայի առաջնության անցած 13 խաղում Տոտտին 5 գոլ է խփել, դարձել է 4 արդյունավետ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում