«Յուվենտուսի» և «Միլանի» ֆուտբոլիստները հանդիպել են Հռոմի Պապի հետ (լուսանկարներ)

«Յուվենտուսի» և «Միլանի» ֆուտբոլիստները հանդիպել են Հռոմի Պապի հետ (լուսանկարներ)

«Յուվենտուսի» և «Միլանի» ֆուտբոլիստներն Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից առաջ հանդիպել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

«Ես մտածում եմ այն երիտասարդ երկրպագուների մասին, ովքեր ձեզանից օրինակ են վերցնում: Դուք նրանց ուշադրության կենտրոնում եք, ուստի պետք է ներկայացնենք այնպիսի որակներ, որոնք չեն հակասում սպորտային արժեքներին: Դուք ոչ միայն սպորտում եք չեմպիոն, այլև կյանքում»,-հանդիպման ժամանակ ասել է Հռոմի Պապը:

«Յուվենտուս»-«Միլան» եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 21-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում