ԱԱ. Անուշ Գրիգորյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

ԱԱ. Անուշ Գրիգորյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվում է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։

Այսօր ռինգ դուրս եկավ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։ 1/16 եզրափակչում մեր մարզուհու մրցակիցը ճապոնացի Վադա Մադոկան էր։ Լարված մենամարտում Անուշը 3։0 հաշվով առավելության հասավ մրցակցուհու նկատմամբ և պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Սառա Ուրահմուն։

Հիշեցնենք, որ Անուշը 1/32 եզրափակչում 3։0 հաշվով առավելության էր հասել Ուկրաինան ներկայացնող Տատյանա Կոբուի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը 1/32 եզրափակչում 0։3 հաշվով զիջել էր ուկրանիուհի Յուլյա Ցիպլակովային և զրկվել օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ այս առաջնության ժամանակ առաջին 4 տեղերը գրաված մարզուհիները իրավունք են ստանում մասնակցելու Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևեք մեզ նաև Telegram-ում