«Բարսելոնան» ռեկորդային պայմանագիր կկնքի «Nike»-ի հետ

«Բարսելոնան» ռեկորդային պայմանագիր կկնքի «Nike»-ի հետ

«Բարսելոնան» և ակումբի տեխնիկական հովանավոր «Nike» ընկերությունը հայտարարել են պայմանագրի երկարաձգման մասին։ Պայմանավորվածությունը կհաստատվի ակումբի տնօրենների առաջիկա խորհրդի ժամանակ։

Իսպանական լրատվամիջոցների տեղեկության համաձայն, նոր պայմանագիրը նախատեսված է 10 տարվա համար։ Մինչ 2017-2018թթ. մրցաշրջանի ավարտը «Բարսելոնան» կվաստակի տարեկան 80-85 մլն եվրո, հետագայում՝ 105-ական մլն։ Ընկերությունը ակումբին է զիջել ֆիրմային խանութների նկատմամբ իրավունքները, ինչը «Բարսելոնային» կբերի ևս 50 մլն եվրո։

Այսպիսով, այս պայմանագիրը, հնարավոր է, որ դառնա ակումբի ամենաթանկարժեք պայմանագիրը տեխնիկական հովանավորի հետ ֆուտբոլի պատմության մեջ՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «adidas»-ի հետ պայմանագրից։

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում «Բարսելոնան» վաճառել է ամենամեծ քանակով մարզաշապիկները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում