Մորատայի գոլը հաղթական էր «Յուվենտուս»-«Միլան» եզրափակչում (տեսանյութ)

Մորատայի գոլը հաղթական էր «Յուվենտուս»-«Միլան» եզրափակչում (տեսանյութ)

Իտալիայի գավաթի եզրափակիչ խաղում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ: Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղի հիմնական ժամանակում գոլեր չարձանագրվեցին, խաղը տեղափոխվեց հավելյալ ժամանակ, և 110-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան:

Հավելենք, որ «Յուվենտուսը» գերազանցեց իր իսկ ռեկորդը՝ գավաթի խաղարկությունում հաղթելով 11-րդ անգամ: 9 անգամ հաղթել է «Ռոման», 7՝ «Ինտերը»:

Իտալիայի գավաթ, եզրափակիչ

«Յուվենտուս» – «Միլան»՝ 1:0
Գոլը՝ Մորատա 110′

Հետևեք մեզ նաև Telegram-ում