Ավարտվեց Բարձրագույն խմբի առաջնությունը. «Ալաշկերտը»՝ Հայաստանի չեմպիոն

Մայիսի 22-ին ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի 2015-16թթ. առաջնությունը: Խաղային վերջին օրը տվեց չեմպիոնական հարցի պատասխանը:
Մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտին» առաջնության չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ էր հաղթել «Միկային»: Աբրահամ Խաշմանյանի թիմը հասավ նպատակին՝ մրցակցի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ. աչքի ընկան Միհրան Մանասյանն ու Հեբերը:
Զուգահեռաբար ընթացող խաղերում «Շիրակը» 2:1 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ, իսկ «Գանձասար Կապան»-«Բանանց» խաղում գոլեր չարձանագրվեցին: Գյումրու թիմի կազմում աչքի ընկան Արման Հովհաննիսյանը և Ռումյան Հովսեփյանը, իսկ «Արարատից»՝ Բենիկ Հովհաննիսյանը:
Այսպիսով, Բարձագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ վերջնական տեսքը՝
- «Ալաշկերտ» - 55 միավոր
- «Շիրակ» - 52
- «Փյունիկ» - 48
- «Գանձասար Կապան» - 45
- «Արարատ» - 37
- «Բանանց» - 33
- «Միկա» - 32