Վահագն Մինասյան. Սա մեր ակումբի համար մեծ ձեռքբերում է

Վահագն Մինասյան. Սա մեր ակումբի համար մեծ ձեռքբերում է

«Ալաշկերտի» ավագ Վահագն Մինասյանը առաջին անգամ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում պատմեց տպավորությունների մասին։

«Շնորհավորում եմ մեր ակումբին, բոլոր աշխատողներին, մարզչին, նախագահին։ Շատ ուրախ եմ։ Սա մեր ակումբի համար մեծ ձեռքբերում է»:

Վահագն Մինասյանը համոզված է, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, անգամ՝ վերջին պահին ձեռքից բաց թողնել չեմպիոնությունը․

«Հոգեբանության հարց է, մի քիչ էլ լարվածության ու բախտի։ Փառք Աստծո, ամեն ինչ լավ վերջացավ։ Աբրահամ Խաշմանյանը մեզ մոտիվացնում էր, ինչ պետք է անի և կարող է անել ուժեղ գլխավոր մարզիչը»,-ասաց «Ալաշկերտի» ավագը։

Հարցին, թե ինչպես է վերաբերում Աբրահամ Խաշմանյանի՝ թիմից հեռանալու մտադրությանը, Մինասյանտ պատասխանեց, որ դժվար կլինի․

«Նա մեր գլխավոր մարզիչն է, ում հետ աշխատում ենք արդեն 2 տարի, բայց սա է ֆուտբոլը, ու թե՛ ֆուտբոլիստը, թե՛ մարզիչը ավելի մեծ բարձունքների են ձգտում»,-եզրափակեց Մինասյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում