«Միլանը» չի գնի Բալոտելիի իրավունքները

«Միլանը» չի գնի Բալոտելիի իրավունքները

«Միլանը» որոշել է «Լիվերպուլից» չգնել հարձակվող Մարիո Բալոտելի տրանսֆերային իրավունքները, հաղորդում է «Sky Sport Italia»-ն։

Իտալական ակումբը հարձակվողին վարձակալել էր մինչև այս մրցաշրջանի ավարտը և իրավունք ունի նրա հետ լիարժեք պայմանագիր կնքելու, եթե անգլիական ակումբին վճարի որոշված գումարը։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայի 20 խաղում մեկ գոլ է խփել։ «Ռոսոներիները» դժգոհ են Բալոտելիի խաղից, սակայն պատրաստ են նրան մեկ տարով ևս վարձակալելու։

Բալոտելիի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը, սակայն ֆուտբոլիստն ու անգլիական ակումբը չեն ցանկանում շարունակել համագործակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում