Կարեն Մուրադյան․ Մենք լավ թիմ և լավ մարզիչ ունենք

Կարեն Մուրադյան․ Մենք լավ թիմ և լավ մարզիչ ունենք

«Ալաշկերտի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը 2012-2013թթ. մրցաշրջանում արդեն դարձել էր Հայաստանի չեմպիոն, պարզապես Գյումրու «Շիրակի» կազմում։ Երկրորդ անգամ Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո Մուրադյանը կիսվեց տպավորություններով:

«Շատ երջանիկ ենք, որ չեմպիոն դարձանք։ Ամբողջ տարին հենց սրան էինք ձգտում, պարզապես վերջին խաղերում մենք մեզ համար լարվածություն էինք ստեղծել: Ուզում էինք շուտ դառնալ չեմպիոն, ինչը մի փոքր խանգարեց, բայց կարողացանք հաղթական խաղով լուծել բոլոր հարցերը»։

Կարենը, ով «Շիրակի» կազմում արդեն մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի, կարծում է՝ «Ալաշկերտն» ունակ է արժանի խաղ ցուցադրել․

«Մենք լավ թիմ և լավ մարզիչ ունենք ու ամեն ինչ կանենք, որ մարտունակ ձևով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ներկայացնենք թե՛ Հայաստանը, թե՛ «Ալաշկերտը»»։

Հարցին, թե ի՞նչ տարբերություն կա «Ալաշկերտի» և «Շիրակի» կազմում չեմպիոն դառանալու միջև, Կարենը պատասխանեց, առաձնապես ոչ մի․ «Բացի նրանից, որ առաջին անգամվա զգացողությունները մի փոքր այլ են, չեմպիոն դառնալը միշտ էլ հաճելի է»,-ասաց ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում