Հեբեր․ Շատ երջանիկ եմ, քանի որ սա իմ առաջին չեմպիոնությունն է

Հեբեր․ Շատ երջանիկ եմ, քանի որ սա իմ առաջին չեմպիոնությունն է

«Ալաշկերտի» կազմում առաջին անգամ չեմպիոն դարձած Հեբեր Արաուխոն պատմել է իր տպավորությունների մասին:

«Շատ երջանիկ եմ, քանի որ սա իմ առաջին չեմպիոնությունն է, իսկ տպավորություններս ուղղակի հրաշալի են։ Շուտով մեկնելու եմ Բրազիլիա, կարոտել հայրենիքս, ընտանիքիս, ընկերներիս: Հնարավոր է՝ հետ վերադառնամ, հնարավոր է ՝ ոչ»,-Հեբերի խոսքը մեջբերել է Sport.Times.am-ի թղթակիցը:

Հեբերն ու նրա թիմակից Միհրան Մանասյանը 16-ական գնդակով դարձել են առաջնության լավագույն ռմբարկուներ: Խոսելով թիմակցի մասին՝ Հեբերն ասաց հետևյալը.

«Միրոն լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևիցե խաղացել եմ: Նա խելացի ֆուտբոլիստ է և լավ հարվածների է տիրապետում: Առաջնության մեկնարկից առաջ ասում էինք, որ լավ կլինի՝ իրար հետ դառնանք լավագույն ռմբարկու, առաջնության ավարտին այդպես էլ եղավ»:

Բրազիլացի ֆուտբոլիստը խոստովանում է, որ Հայաստանը, ասես, իր երկրորդ հայրենիքը լինի․ «Այստեղ բազմաթիվ ընկերներ ունեմ: Շատ եմ հավանում այստեղի սնունդը: Միգուցե կրկին վերադառնամ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում