ԱԱ. Անուշ Գրիգորյանը պարտվեց 1/8 եզրափակչում

ԱԱ. Անուշ Գրիգորյանը պարտվեց 1/8 եզրափակչում

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը պարտվեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սառա Ուրահմունին, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Կիսաեզրափակիչ փուլ հասնելու դեպքում հայ մարզիկը կնվաճեր Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում