«Միլանը» երկարաձգել է երեք ֆուտբոլիստի պայմանագրերը

«Միլանը» երկարաձգել է երեք ֆուտբոլիստի պայմանագրերը

Իտալական «Միլանը» հայտարարել է երեք ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգման մասին։ 

Նոր համաձայնագրեր են կնքվել Լուկա Անտոնելիի, Դավիդե Կալաբրիայի և Ռիկարդո Մոնտոլիվոյի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր պայմանագրերը նախատեսված են մինչև 2019 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ «Միլանն» Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում 7-րդ տեղն էր գրավել և հնարավորություն չի ունենա մասնակցելու եվրագավաթների խաղարկություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում