Պելեն նշել է համաշխարհային ֆուտբոլի լավագույններին

Պելեն նշել է համաշխարհային ֆուտբոլի լավագույններին

Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն նշել է պատմության և իտալական ֆուտբոլի լավագույն խաղացողների անունները։

-Պատմության 5 լավագույն ֆուտբոլիստնե՞րը։ Շատ բարդ հարց է։ Առաջին հերթին՝ Ալֆրեդո դի Ստեֆանոն, հետո Կրույֆը, Բեկենբաուերը, Չարլթոնը, Մարադոնան և Մեսսին։ Ինձ ամենից շատ դուր է գալիս Լիոնելը. նա շատ բազմաբնույթ ֆուտբոլիստ է։ Մեսսին իմ սիրելի խաղացողն է, չնայած Ռոնալդուն և Նեյմարը նույնպես հոյակապ ֆուտբոլիստներ են։ Նրանք տարբեր խաղաոճեր ունեն։ Ժամանակակից ֆուտբոլը դարձել է ավելի փակ, թիմերը ավելի շատ ուշադրություն են դարձնում մարտավարության վրա, այնպես որ հիմա շատ դժվար է տարբերվել ընդհանուր ֆոնին։

Եթե խոսենք իտալացի լավագույն ֆուտբոլիստների մասին, ապա կնշեմ Մացոլա ազգանունով երկու խաղացողների, հրաշալի էր խաղում Պաոլո Մալդինին, հիանալի է Տոտտին։ Ֆրանչեսկոն մինչև հիմա շատ լավն է, և հիմա նա, կարծում եմ, աշխարհում ամենամեծ փառքն ունի։ Նրան կարելի է անվանել իտալական Պելե,- ասել է բրազիլացին «La Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում