Երբ Ռոնալդուն գալակտիկա է, Իբրահիմովիչը՝ բուրգեր | Ինչե՞ր են անվանակոչում ֆուտբոլիստների պատվին

Երբ Ռոնալդուն գալակտիկա է, Իբրահիմովիչը՝ բուրգեր | Ինչե՞ր են անվանակոչում ֆուտբոլիստների պատվին

Մարզիկների անունները կրող փողոցները, այգիները, պողոտաներն ու զբոսայգիները բազմաթիվ են: Այստեղ զարմանալի ոչինչ չկա, բայց երբեմն արտասովոր անվանակոչումների ենք ականատես լինում. օրինակ՝ Ռոնալդուի անունը կրող գալակտիկա, 25 եվրո արժեցող «Բուրգեր-Զլատան», սարանսկյան MSN:

1. «Լեվալուան»՝ «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի առաջին ակումբը ֆուտբոլիստի պատվին «Ստադ Դիդյե Դրոգբա» անունն է տվել Փարիզի արվարձանի մարզադաշտին:

2. Հյուսիսային Կորեայի փողոցներից մեկը Պակ Չժի Սուանի անունն է կրում: Վերջինս հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» և ծնկի հետ կապված խնդիրների պատճառով հեռացավ մեծ ֆուտբոլից: Նշենք, որ կորեացին Ասիայի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է:

3. Լեգենդար Ջորջ Բեստի անունն անմահացվել է Բելֆաստի օդանավակայանի շնորհիվ: Հենց այդ քաղաքում է ծնվել ֆուտբոլի պատմության լավագույն դեմքերից մեկը: «Մանչեսթեր Յունայթեդի» 7-րդ համարը 2006-ին նշեց ծննդյան 60-ամյակը: Հենց այդ տարի հյուսիսիռլանդական քաղաքը հայտարարեց օդանավակայանի անվանափոխության մասին:

4. Փարիզո՞ւմ եք և քաղցա՞ծ: Գնացեք «Doddy’s Cafe», որտեղ կարող եք համտեսել «Լե Զլատան Բուրգերը», որը 2013 թվականից Զլատան Իբրահիմովիչի անունն է կրում և արժե 25 եվրո:

5. Անցյալ տարվա դեկտեմբերին Սարանսկի կենդանաբանական այգում նորածին վագրիկներին անվանակոչին «Բարսելոնայի» աստղեր Մեսսիի, Սուարեսի ու Նեյմարի պատվին:

6. «Վեսթ Հեմի» հարձակվող Էմանուել Էմենիկեն այնքան հայտնի է Նիգերիայում, որ հայրենի Լագոսում մի ամբողջ փողոց նրա անունն է կրում: Ճիշտ է՝ ոչ հենց այնպես. սկզբում նա 500 միլիոն նայր արժողությամբ տարածք է գնել: Դա հավասար է 1.78 միլիոն ֆունտի:

7. Հանճարեղ ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆը մեզ վերևից է նայում: Նրա պատվին դեռևս 2010 թվականին աստերոիդ են անվանակոչել: Նախկինում «14282» անունը կրող 9 կմ տրամագիծ ունեցող աստերոիդը 5 տարի, 3 ամիս և 18 օրում արևի շուրջ մեկ պտույտ է կատարում:

8. Աստղագիտական հետազոտությունների եվրոպական միությունը Հարավային կիսագնդի ամենավառ և երիտասարդ գալակտիկան Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի պատվին անվանել են «CR7»:
«CR7» հապավումը բացվում է նաև որպես «Cosmos Redshirt 7»: Գիտնականները նշել են, որ որոշել են գալակտիկան այդպես անվանել մեծապես հենց Կրիշտիանու Ռոնալդուի համար: Նշենք, որ «CR7» գալակտիկան մինչ օրս հայնաբերվածներից ամենավառն է: Այն Արևից տրիլիոն անգամ ավելի վառ է շողում:

9. «Պանենկա» անվանում են ամենաճարպիկ ու գեղեցիկ 11-մետրանոց հարվածներից մեկը: Այն Չեխոսլովակիայի հավաքականում հանդես եկած Անտոնին Պանենկայի անունն է կրում:

10. Ժոզե Մոուրինյուին բոլոր չէ, որ սիրում են, բայց նրա հարազատ՝ Սետուբալ քաղաքի բնակիչներն ամեն օր զբոսնում են նրա անունը կրող փողոցում: Փողոցը մարզչի անունն է կրում  2013 թվականից:

11. «Նյուքասլի» լեգենդ Ջեկի Միլբերնն ակումբի լավագույն ռմբարկուն էր, քանի դեռ ասպարեզում Ալան Շիրերը չէր հայտնվել: 1991 թվականին Ջեկիի անունով անվանեցին դասական շոգեքարշը:

12. 2007-ին «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերի պատվին աստերոիդ անվանեցին: Դա արել է ակումբի մեծ երկրպագու, աստղագետ Իեն Գրիֆֆինը:

13. 2013-ին Ալեսանդրո Դել Պիերոյի պատվին Էզոլո քաղաքում փողոց են անվանակոչել:

14. Պատմության մեջ ամենաթեթև ճանապարհով միլիոն վաստակողը Սթիվեն Ջերրարդն է: Դա տեղի ունեցավ, երբ նրա անունով Դուբայում տուն անվանակոչվեց: Որպես հոնորար անգլիացին ԱՄԷ-ում 1.2 միլիոն ֆունտ արժողությամբ բնակարան ստացավ:

15. 2008-ի մայիսին ազգային հավաքականի կազմում 100 հանդիպման մասնակցած առաջին ֆուտբոլիստի՝ Բիլլի Ռայթի պատվին անվանակոչվեց №7 տրամվայը, որն անցնում է Միդլենդսի տարածքով (Անգլիա):

16. Դիեգո Մարադոնայի առաջին ակումբը՝ «Արգենտինոս Խունիոսը» 2004 թվականին մարզադաշտը ֆուտբոլիստի պատվին անվանակոչեց:

17. Դերբիի և Նոթինգհեմի միջև 20 կմ ձգվող մայրուղին 2005-ին Բրայան Կլաֆի անունը ստացավ: Վերջինս բրիտանական ֆուտբոլի ամենահաջողակ մարզիչներից է: 

18. Չինաստանում Դևիդ Բեքհեմի պատվին պահպանակներ են անվանակոչվել: Տուփի վրա էլ ֆուտբոլիստի նկարն է:

19. «Flybe» ընկերությունը Մեթ Լե Տիսյեի պատվին ինքնաթիռ է անվանակոչել: Առաջին թռիչքը իրականացվել է 2007-ին, ֆուտբոլիստի ծննդավայր Գերնսիից դեպի Սաութհեմփթոն:

20. Ալան Շիրերի պատվին փողոց են անվանակոչել ոչ միայն Բլեքբերնում, այլև Օմանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում